Աշխատանքային խորհրդակցություն`քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների տնօրենների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 14 միջնակարգ դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է մայիսի 27-ին սպասվող այս տարվա վերջին զանգի ավանդական միջոցառումներին ու հորդորել է դրանք կազմակերպել հնարավորին զուսպ: Միաժամանակ հանձնարարվել է տեղերում առավել խիստ հսկողություն սահմանել դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

Անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպման հարցերին` Արամ Սուքիասյանը տնօրենների ուշադրությունը հրավիրել է դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված  նախաձեռնություններին և կարևորել այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը: Քաղաքապետի տեղակալը խոսել է նաև դպրոցներին մատակարարվող սննդի որակի, չափանիշների մասին` հատկանշելով ոլորտը մշտական հսկողության տակ պահելու անհրաժեշտությունը: Խորհրդակցության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում զոհված զինվորների ուսանած դպրոցներում հուշանկյուններ ստեղծելու Երևանի քաղաքապետի հանձնարարությանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:




Լրահոս