ՀՀԿ-ԻՑ ՀՈԳՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է տեղի ունենալու: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին վաղաժամկետ դադարեցվել էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Խաչատրյանի լիազորությունները: Համայնքի ղեկավարի ընտրությունների համար իրենց թեկնածությունն են առաջադրել չորս հոգի: Ուշագրավ է, որ գրանցված չորս թեկնածուներն էլ անկուսակցական են. գոնե նմուշի համար մի ՀՀԿ-ական չկա: Գյուղապետի պաշտոնի հավակնորդներն են Գեւորգ Զաքարյանը, որը «Նոր Ակունք» ՓԲԸ օպերատոր է, Կարապետ Խաչատրյանը, Արմեն Խլղաթյանը, որը Գյումրու ԱԳԼՃԿ հերթափոխի պետ է, եւ Մովսես Սահակյանը: Ինչպես երեւում է, գյուղերում արդեն ՀՀԿ-ական լինելը «մոդայիկ չէ»:




Լրահոս