Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-21-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս