
Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բանակցություններ է վարել ակումբի նախագահ Էրիկ Տոհիրի հետ:
«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ գործարարն ու իտալացի մասնագետը քննարկել են հաջորդ մրցաշրջանում իտալական ակումբի ծրագրերը: Բանակցությունների ընթացքում միլանյան ակումբի սեփականատերը գոհունակություն է հայտնել 51-ամյա Մանչինիի աշխատանքից և ասել է, որ մտադիր է նրան նոր պայմանագիր առաջարկել:
Նշենք, որ Ինտերի հետ իտալացու գործող համաձայնագիրը նախատեսված է մինչ առաջիկա հունիսը: