«Հայոց պետականության վերականգնումը դա ոչ միայն ազգային արժանապատվության, ինքնահաստատման յուրահատուկ գործոն էր, այլ նաեւ ապագային միտված ժամանակի մարտահրավերներին դիմակայելու եւ սեփական կամքը դրսեւորելու վառ դրսեւորում»:
Շատ «գեղեցիկ» էր, տիպիկ հանրապետական-չինովինական ոճով՝ ճոխ, գույնզգույն, երկար ու անիմաստ խոսքեր: Հուսով ենք, գոնե հեղինակն իր ասածից մի բան հասկացել է, չնայած «ապահով Հայաստանում» դա պարտադիր էլ չէ, կարեւորը՝ շատ-շատ խոսվի թեկուզ այնպիսի բաների մասին, որոնց հետ ասողն ընդհանրապես կապ չունի: Օրինակ, իշխանությունների ստվերի տակ գոյատեւելը եւ իշխանությունների կամքը կատարելը բնավ հնարավոր չէ որակել որպես «սեփական կամքը դրսեւորելու վառ դրսեւորում»: Այդ նույն դրսեւորումներից եւ ոչ մեկը չնկատվեց նաեւ Խոսրով Հարությունյանի՝ վարչապետ եղած ժամանակ: