Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա զինծառայողն անհապաղ վիրահատվել է. վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը երեկ  «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է:

Մայիսի 17-ին տղային կատարվել է  ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ  ձախ  պլևրալ խոռոչում (թոքային հատվածում)  առկա է հեղուկի  որոշ քանակություն:  Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:

Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել է գաստրոսկոպիկ հետազոտություն և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել է «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել է, կարվել է խոցը, ինչպես նաև կատարվել է պլաստիկ միջամտություն:

Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր:  Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հաշվի առնելով, որ երեկ Արման Լազգիյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ` վերականգնողական բուժման նպատակով նրա  արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել:




Լրահոս