«Վիեննայի հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հետագա բանակցությունների շարունակման համար: Այս մասին ANS-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
«Ամենակարևորն այն է, որպեսզի այսուհետ պահպանվի հրադադարի ռեժիմը, սադրանքներ չլինեն և հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,- ասել է նա:
Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու մասին համանախագահների հայտարարությունը՝ նա ասել է. «Անջեյ Կասպշիկի լիազորություններում փոփոխություններ չեն կարող լինել: Հայտարարության մեջ նշվում է Մինսկի խմբի դիրքորոշումը, մենք այդ հարցով պարտավորություններ չենք ստանձնել»: