Ալիևը ԵԽԽՎ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽԽՎ պատվավոր ներկայացուցիչ, Նիդեռլանդների Սենատի նախկին ղեկավար Ռենե վան դեր Լինդենի հետ քննարկել է Բաքու-ԵՄ համագործակցության հեռանկարները, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքին:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման և ադրբեջանա-նիդեռլանդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ:

Ալիևը նշել է Ադրբեջանի և Նիդեռլանդների միջև հարաբերությունների ակտիվ զարգացումն ու Ադրբեջանում նիդեռլանդական ընկերությունների թվի աճը, ինչպես նաև երկու երկրների միջև կապերի ռազմավարական նշանակությունը:




Լրահոս