ՀԱՐՑ. Ես ներկայումս չունեմ առողջական ապահովագրություն ոչ մի ապահովագրական ընկերությունում: Ցանկանում եմ կատարել առողջության ապահովագրություն բազային ծրագրի շրջանակներում: Նշեմ, որ բյուջետային աշխատակից չեմ: Մասնագիտությամբ բժշկուհի եմ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարելի է իրականացնել առողջության ապահովագրումը անհատական սկզբունքով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ ներկայումս «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը առողջության ապահովագրություն տրամադրում է միայն իրավաբանական անձանց, բացառությամբ պետական ծառայողների, ում ապահովագրությունն իրականացվում է համաձայն կառավարության որոշման: Դուք կարող եք ապահովագրվել միայն կորպորատիվ փաթեթի ներքո, ընդ որում, ապահովագրման ենթակա անձանց նվազագույն քանակը պայմանագիրը կնքելու պահին պետք է լինի տասը անձ:
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասկանալի է, որ Հայաստանում այս ոլորտը դեռեւս լիովին կայացած չէ: Իսկ ապահովագրական ընկերություններն էլ հիմնականում կենտրոնանում են ավտոմեքենաների ու տեղի ունեցած պատահարների վրա: Հուսանք, որ հետագայում կլինի այնպիսի կայուն ապահովագրական դաշտ, որտեղ, բացի իրավաբանական անձանցից եւ կազմակերպություններից, նշված փաթեթներից օգտվելու հնարավորություն կունենան նաեւ անհատ քաղաքացիները: