Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումը «շատ դրական փաստ» է համարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինքնին հանդիպումը դրական փաստ է: Մենք (ԵՄ) այժմ ակնկալում ենք երկրորդ հանդիպման հարցով որոշմանը, որը թույլ կտա պլանավորել կոնֆլիկտի կարգավորման «ճանապարհային քարտեզը», իրականացնել Լեռնային Ղարաբաղում դեպքի հետաքննության հարցով մեխանիզմները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ «ստատուս-քվոն անկայուն է, կոնֆլիկտը ռազմական լուծում չունի»: