Չեխիա – Հայաստան՝ 1:2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավարտվեց Աշխարհի 2014 թ.-ի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց մեր ընտրանու գոլային առավելությամբ՝ 1:0 հաշվով: 31-րդ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կառլեն Մկրտչյանը: Հանդիպմանը Վարդան Մինասյանը ստիպված եղավ երկու պարտադրված փոփոխություն կատարել. առաջին խաղակեսում Արաս Օզբիլիսին փոխարինեց Լևոն Հայրապետյանը, իսկ երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին դաշտը լքեց նաև հավաքականի դարպասապահ Ռոման Բերոզովսկին՝ ավագի թևկապը զիջելով Ռոբերտ Արզումանյանին: Բերեզովսկու փոխարինմանը անմիջապես հաջորդեց դաշտի տերերի գոլը՝ Ռոսիցկին Վարզադատ Հարոյանի օգնությամբ գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը՝ 1:1:  
Հանդիպման ավելացված ժամանակում հաղթական գոլը հեղինակեց Գևորգ Ղազրյանը: Վերջին րոպեին Կասպարովը մեր թիմին փրկեց վերահաս գոլից:
Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ զիջում են 6 խաղից հետո 14 միավոր վաստակած Իտալիայի եւ նույնպես 6 խաղից հետո 10 միավոր ունեցող Բուլղարիային:




Լրահոս