Տիգրան Սարգսյանը մեկնել է Չինաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի  Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաեւ երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առեւտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը:  Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին:




Լրահոս