
Կլայպեդայում ընթացող Եվրոպայի առաջնությունում +94 կգ քաշային կարգում հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ. նա ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն մարզիկ, 17 տարեկանների ծանրամարտի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է առաջին տեղը: 85 կգ քաշայինների պայքարում Սարգիս Կիրակոսյանը նույնպես նվաճել է Եվրոպայի ոսկին: