Ապրիլի 26-ին Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ժողովի հերթական նիստում ընդունվել է հետևյալ ինստիտուցոինալ հայտարարությունը, որը հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին։
Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանը՝
- Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպով ապրելու իրավունքը:
- Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի վերադառնան այն վիճակին, որը տիրում էր նախքան հրադադարի խախտումը, և որ չխոչընդոտվի այնպիսի մեխանիզմի ստեղծմանը, որը թույլ կտա մոնիտորինգի ենթարկել հրադադարի ռեժիմի պահպանումը:
- Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի լուծեն իրենց միջև տարաձայնությունները Մինսկի Խմբի շրջանակներում, երկխոսության և բանակցության միջոցով՝ մշտապես հարգելով ժողովրդի կամքը:
- Այս առումով, հայցում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի իրականացրած բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա իր սեփական ձայնը:
ԼՂՀ ԱԳՆ