Ինչ-որ բան տեղից չշարժվեց. Թևան Պողոսյանը Իշխան Զաքարյանին հիշեցրեց անցած ճանապարհը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ԱԺ-ում կայացած նիստի ընթացքում ելույթ ունեցավ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով խոսեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ելույթի մասին. «Երբ 2013-ին այդ հաստափոր զեկույցը բերեցիք` շատ խնդիրներ մանրամասն ներկայացնելու, բուռն քննարկումներ եղան, բայց ինչ-որ բան տեղից չշարժվեց: Շարժումից հետո էլ եղավ հակահարված, ինչի համար, երևի թե, Ձեր թեկնածությունը հաստատելու համար Ձեզ ասացին` եթե այնպիսի իրավիճակ է լինելու, որ Ձեր զեկույցները դառնան անատամ, միգուցե, արժեր որ հրաժարական տաք.. Բայց ասացիք, որ միշտ ատամով է լինելու: Զեկույցը լավ է, ընթացիկ զեկույցները լավ են: Մենք ևս ունենք խնդիրներ մշակույթի մեջ: Դա երևույթ է, որը չպետք է համեմատել այլ երկրների հետ»,- ասաց պատգամավորը:

Ելույթն ամբողջությամբ` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս