ԱՄՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային հնարավոր ահաբեկչությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի դիվանագետները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին Թուրքիայում մայիսի 19-ին նախապատրաստվող ահաբեկչություններին մասին:

Ավանդաբար այդ օրը Թուրքիայում նշվում է սպորտի և երիտասարդության օրը, որը համարվում է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի օրը:

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան կայքը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ավելի վաղ ահաբեկչական տարբեր կազմակերպություններ հարձակումներ են իրանացրել ամերիկացի և այլ օտարերկրացի զբոսաշրջիկների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին զգուշավորություն և զգոնություն ցուցաբերել: Բացի այդ, ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զգուշանալ նաև մայիսի 22-ին:




Լրահոս