
Այն, որ մեզ մոտ հայոց լեզուն անտեսված է, արդեն բնավ գաղտնիք չէ: Դպրոցի ատեստատում հայերենից “գերազանց” գնահատական ունեցող աշակերտներն ի վիճակի չեն առանց սխալների գրել գեթ մեկ տող: Սակայն այս նկարը ցույց է տալիս, որ խնդիրն էլ ավելի խորն է՝ հայերենի հանդեպ արհամարհական վերաբերմունքն արդեն սողոսկել է լեզվամտածողության ոլորտ, եւ մարդիկ իրենց այսպիսի հայ-ռուսական “միքսեր” են թույլ տալիս: Լուսանկարն արվել է Երեւանի Մաշտոցի պողոտայում:
“Ժողովուրդ” օրաթերթի 609 համար