Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ՙՎարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում՚ խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ,Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունե ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից:
Ինչպես տեղեկացնում է գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը, գիտաժողովում կքննարկվեն մի շարք թեմաներ, տարածաշրջանային հիմնական խնդրի՝ վերահսկողության կազմակերպման և գեոդինամիկ գործընթացների մասին: Գիտաժողովի թեման հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին:
Միջոցառման կազմկոմիտեի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանի կարծիքով, շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակման և տեղեկատվական վերահսկման խնդիրների քննարկումները կօժանդակեն մեր երկրում երկրաէկոլոգիական մոնիթորինգի և ռիսկերի կառավարմանը՚ մարդկային կյանքը դարձնելով ավելի ապահով:
Գիտաժողովի արդյունքում ակնկալվում ունենալ հստակ ճարտարագիտական գործնական ծրագրեր: Քննարկված թեմաներն օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա բնապահպանների, քիմիկոսների, ճարտարագետների և այլ մասնագետների, այնպես էլ որորտում աշխատողների համար: Այսպիսով նաև նոր թափ կհաղորդվի այս ուղղությամբ գիտական և տեխնիկական հետազոտությունների զարգացմանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն