
ՄԱԿ-ը 2013-ին 2-րդ անգամ կազմել է Աշխարհի երջանկության զեկույցը:
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ, օրինակ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, առողջ կյանքի տեւողություն, կոռուպցիայի ընկալում, կյանքում ազատ ընտրություն կատարելու հնարավորություն եւ այլն: 156 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 128-րդ հորիզոնականը:
Առաջատար տասնյակում գերակշռում են սկանդինավյան երկրները: Առաջինը Դանիան է, որին հաջորդում են Նորվեգիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Շվեդիան, Կանադան, Ֆինլանդիան, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան:
“Ամենադժբախտ” երկրներն են Ռուանդան, Բուրունդին, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Բենինը եւ Տոգոն: