
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, հայտնում է «Football France»-ը:
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին, և փարիզցիները ցանկանում են ևս մեկ տարով երկարաձգել այն:
Սպասվում է, որ նա կդառնա հարձակման գծի գլխավոր խաղացողը շվեդ Զլատան Իբրահիմովիչի հեռացումից հետո: Ավարտված մրցաշրջանում անցկացրած 51 խաղում Կավանին խփել է 24 գոլ: