Անհայտ անձը 6 պատանդ է վերցրել Մոսկվայի բանկերից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Life.ru-ի հաղորդմամբ`  զինված տղամարդը պատանդներ է վերցրել Մոսկվայի վարկային բանկում:

Ըստ իրավապահ մարմիններում առկա աղբյուրների՝ տղամարդը պատանդ է վերցրել վեց մարդու, որոնց թվում բանկի երկու աշխատակիցներ են և չորս հաճախորդներ: Պատանդների թվում նաև կին կա:

Նշվում է, որ նա հրաժարվում է բաց թողնել մարդկանց և պահանջում է, որ իրեն գումար տան:

Նշենք, որ պատանդ վերցրած տղամարադու լուսանկարը հրապարակվել է ավելի ուշ:




Լրահոս