Մոսկվայում ազատ են արձակվել գրավված բանկի բոլոր պատանդները: Ուժայինները կարողացել են դրան հասնել զինված տղամարդու հետ բանակցելու արդյունքում:
ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության տեղեկացմամբ, շենքում մնացել է միայն գանձապահ կինը, որը միջադեպի սկզբում փակվել է իր աշխատասենյակում, նրան վտանգ չի սպառնում:
Lenta.ru-ն՝ հղում անելով ուժային կառույցներին հաղորդում է, որ հանցագործը ոչնչացվել է: Ըստ կայքի թղթակցի՝ բանկի շենքից մարդու դի են դուրս բերել: