
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական գերատեսչություններում խուճապ է։ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հնարավորինս կրճատել ոչ միայն ծախսերը, այլև «ծախսողներին»։ Գերատեսչությունների ղեկավարները 3 շաբաթվա ընթացքում պետք է կառուցվածքային փոփոխություններ անեն, օպտիմալացնեն կառուցվածքը, հաստիքներ կրճատեն։ 3 շաբաթը լրանալուն պես նախարարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն կատարվածի մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։