Հայաստանի պատվիրակությունն ու կրակոտ կին քահանան. Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ այցի էկզոտիկ «դիպվածը». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում բավականին էկզոտիկ «դիպվածի» է ականատես եղել մեր պատվիրակությունը։ Բոստոնի եկեղեցում տրված պատարագի ժամանակ, որին մասնակցել է նաև տեղի կաթոլիկ եկեղեցու քահանան, պարզվել է, որ քահանան կին է, մեր պատվիրակության անդամները բերանները բաց հետևել են, թե ինչպես է մեր սրբազանների կողքից, գավազանը ձեռքին քայլում կաթոլիկ եկեղեցու կին քահանան, որի աչքերը մատնել են, որ ինքը նաև կրակոտ մեկն է։ Մերոնցից մեկը չի դիմացել, կողքին կանգնած հայ համայնքի ներկայացուցչին հարցրել է՝ կին է, հա, քահանան, համ էլ՝ կրակոտ։ Ի պատասխան, վերջինս ասել է. «Դա ինչ է որ՝ նաև լեսբուհի է, կողքից քայլող «դպիր» կինն էլ իր օրինական կինն է՝ միասեռական ամուսնությամբ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս