Սերժ Սարգսյանը հանգստացնել շտապեց իր կոռումպացված թիմին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին` Վիեննայից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում տված հարցազրույցում անդրադարձել էր նաեւ Հայաստանի կառավարական համակարգը շուտափույթ կոռումպացված պաշտոնյաներից մաքրելու եւ պետական բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելու վերաբերյալ հնչող կոչերին: Նա փաստացի ազդարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում իրենց գործելաոճը փոխել. «…Մեզ պարտադիր չէր, որ այդ չորս օրերը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին»:

Իհարկե, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո, կարելի էր հանդիպել դյուրահավատ գործիչների, որոնք լուրջ-լուրջ սկսել էին քննարկել, թե ինչպես ՀՀ իշխանությունները կարող են Հայաստանում մենաշնորհները վերացնել, կոռուպցիայի դեմ պայքարել ու այսպես շարունակ: Բայց Սերժ Սարգսյանը շտապեց իր` կոռումպացված թիմին հանգստացնել, որ անհոգ լինեն, ամեն ինչ առաջվա պես է լինելու, իսկ այդ աշխարհացունց ելույթներն էլ ընդամենը միտված են եվրոպացիներից 15 մլն եվրո դրամաշնորհ «պոկելուն»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս