Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։ Արդեն երեկվանից կամավորները խումբ-խումբ Հայաստան են վերադառնում։ Ապրիլյան դեպքերից հետո մոտ 4.400 ազատամարտիկներ են եղել Արցախում և շփման գոտում։ Առաջին հերթափոխին մեկնել է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի է ունենում զենքի հանձնում-ընդունում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին է, որովհետև Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն էր առաջանում ԵԿՄ-ական և ղարաբաղյան ջոկատների միջև։ Սակայն կա նաև որոշ դժգոհություն այս հրահանգի կապակցությամբ, քանի որ կամավորականներն ուզում էին մնալ Արցախում այնքան ժամանակ, մինչև հետ կգրավեն կորսված տարածքները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս