Հրկիզել է տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, սեպտեմբերի 8-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել եւ հրդեհ է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 02.20-ին,  բաժին է ներկայացել 69-ամյա Ռաֆիկ Գ.-ն եւ հայտնել, որ իր տունը հրկիզել է:
Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, նշված տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շուրջ եղբայրների միջեւ առկա տարաձայնության պատճառով Ռաֆիկ Գ.-ն հրկիզել է  տունը, ինչի հետեւանքով տունը եւ ներսում եղած գույքն այրվել են մասամբ: Հրդեհը մարվել է ՀՀ ԱԻՆ թիվ 3 ՀՓՋ 1 մարտական հաշվարկի ուժերով: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս