
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ,Գրանդ սպորտե մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի “Հյուսիսային Խաչ” Հայաստանի սքայրանինգ (skyrunning) առաջին մրցաշարը:
Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, ներկա կգտնվի նաև Ռուսաստանի սքայրանինգի ասոցիացիայի նախագահ Եվգենի Կոլչանովը:
Մրցաշարի նպատակն է՝ Հայաստանում տարածել սքայրանինգ սպորտաձևը, հայտնաբերել ուժեղագույն մարզիկներն և նպաստել առողջ ապրելակերպին:
Մրցաշարում մասնակցելու ցանկացողները մասնակցության հայտերն իրենց տվյալներով կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Հաղթողները կստանան դրամական պարգևներ և դիպլոմներ:
Սքայրանինգը, լինելով թեթև ատլետիկայի մարզաձև, սկիզբ է առել Եվրոպայում, որտեղ անցկացվում են բազմաթիվ մրցաշարեր: Սքայրանինգը դա լեռներում տեղաշարժման միջոց է՝ ծովի մակարդակից 2 հազար մետրից ավել բարձրության վրա: