
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին` ժամը 1:30-ի և 5:30-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դիլիջանի ոլորանների 85-86-րդ կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում:
Առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում, նույն ճանապարհահատվածում կրկին փլուզում է գրանցվել։ Շուրջ 30 խմ ծավալի քարաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի և կողնակների վրա, սակայն չեն խոչընդոտում տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությանը։
Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ, գիշերվանից մինչ այժմ փլուզված հատվածում հերթապահություն են իրականացնում, համապատասխան տեխնիկայով մաքրում և ճանապարհից հեռացնում են թափված քարերը։
Նշենք, որ այս պահի դրությամբ դեռևս կա քարաթափման վտանգ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն