Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  37  դեպքից բացահայտվել է 32-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը,  գողության 25 դեպքից` 11-ը, իսկ ավազակային հարձակման` 1 և խարդախության 34 դեպքերն էլ բացահայտվել են: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 2  և  խարդախության 3  դեպք: Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 9 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս