«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երեկ մինչեւ ուշ գիշեր ՀՀ վարչապետի մոտ քննարկել են տարբեր գերատեսչությունների ծախսերը վերանայելու և կրճատելու հարցը, այդ թվում նաեւ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով:
Կառավարության այսօրվա նիստում արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ներկայացնել իր հանձնարարականների կատարման ընթացքը: Ինչպես հայտնի է` նախորդ նիստում վարչապետը հայտարարել էր խնայողությունների, կրճատումների և մենաշնորհների դեմ պայքարի մասին:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: Աշխատելու են բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների հետ, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, փրկարար ծառայությունից, և պաշտպանության նախարարությունից:
Բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաները կրճատվելու են 107-ով: Կառավարությունը որոշում է մշակելու ծառայողական մեքենաների կրճատման, սպասարկող մեքենաների նպատակային լինելու վերաբերյալ:
Մանրամասները ` ArmLur.am-ի տեսանյութում