
Ֆրանսիայի կառավարությունը EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320-ի ողբերգության կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն կանցկացնի, փոխանցում է The Guardian-ը:
Հինգշաբթի օրը գիշերը ինքնաթիռն անհետացել էր ռադարներից և ընկել Միջերկրական ծովը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց էր ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ, որի ընթացքում համաձայնության էին եկել ինքնաթիռի անհետացման հանգամանքների հաստատման համար համագործակցելու շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռադարներից կորած և ծովն ընկած EgyptAir-ի ինքնաթիռն աղետի նշաններ է ուղարկել: