
Երեւան-Արտաշատ ճանապարհի 19-րդ կմ-ին, սեպտեմբերի 7-ին, սահմաններում, “Մոսկվիչ” մակնիշի ավտոմեքենան բախվել է “ԳԱԶել” մակնիշի միկրոավտոբուսին, ինչի հետեւանքով ավտոմեքենաները շրջվել են: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ “Մոսկվիչ”-ի վարորդը, ուղեւորը, “ԳԱԶել”-ի վարորդն ու 7 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: