
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև սիրիական ճգնաժամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան կայքին:
«Երկու երկրների առաջնորդները քննարկել են սիրիական իրավիճակը և համաձայնության եկել այն մասին, որ կարևոր է շարունակել «Իսլամական պետության» ոչնչացմանն ու թուլացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև զրկել վերջինիս Թուրքիայում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ահաբեկչություններ իրականացնելու հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Էրդողանն ու Օբաման նաև խոսել են ահաբեկչական խմբավորումների, այդ թվում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարին ուղղված երկկողմ համագործակցությունն ամրապնդելու մասին: