Ովքեր են Ռիգայում մասնակցել Հայոց ցեղասպանության թանգարանի բացմանը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան: Թանգարանի բացման, միջոցառման հեղինակը և նախաձեռնողը Լատվիայի հայ համայնքի անդամ Մխիթար Մխիթարյանն է, որին կազմակերպչական հարցերում օգնել են Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, բալթյան պետություններում հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչ Հովիկ Մկրտչյանը:

Միջոցառմանը մասնակցելու համար Ռիգա են ժամանել Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, դուդուկահար Գևորգ Կարապետյանը, որը դուդուկ է նվագել ու ստիպել արտասվել ներկաներին, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ տեր Հովակիմ Մանուկյանը եւ համայնքի շատ ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Բելառուսի, Լիտվայի,Լեհաստանի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչները:

Հետաքրքիր է, որ թանգարան է բացվել մի երկրում, որը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ArmLur.am-ը թանգարանի բացման առնչությամբ զրուցեց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

13234827_1199518236754892_1524915159_o

13241733_1199518220088227_1605675004_o

13242043_1199518240088225_1103176280_o

13242046_1199518243421558_1415160867_o

13242232_1199518226754893_1191447120_o

13262186_1199518233421559_912277159_o

13271892_1199518230088226_1904994009_o

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս