
Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ գավառում ադրբեջանական Silkway ավիաընկերությունը պատկանող ԱՆ-12 ինքնաթիռ է կործանվել: Անձնակազմի 9 անդամներից 7-ը զոհվել են, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Անձնակազմի 9 անդամներից մեկը Ուզբեկստանի քաղաքացի է (ինքնաթիռի կապիտանը), 3-ը Ուկրաինայի քաղաքացիներ են և 5-ը՝ Ադրբեջանի:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ անձակազմի անդամներից երկուսը, որոնց հաջողվել է փրկվել, գտնվում են ծանր վիճակում: Ողջ մնացածները Ուկրաինայի քաղաքացիներ են:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: