
Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մեկնարկում է “Հնագիտական գտածոների վերականգնումը հնավայրում” խորագրով դասընթացը:
Դասընթացի նպատակն է պեղավայրում ուսանողներին ծանոթացնել գտածոների պահպանման տեխնիկաներին, ինչպես նաև պեղումներից հետո իրականացվող առանձնակի բարդություն ունեցող ձեռագործ իրերի վերականգնման միջոցառումներին: Քննության կենթարկվեն մի շարք այլ թեմաներ` գտածոյի փոփոխությունները` պայմանավորված միջավայրի ազդեցությամբ, գտածոն պահպանելու մեթոդի ընտրությունը, տարբեր նյութերի (խեցեղեն, ապակի, մետաղ, օրգանական նյութեր) պահպանման նպատակով կիրառվող նախնական միջոցառումները և այլն:
Դասընթացի շրջանակներում իտալացի վերականգնող Լուչիա Միացցոն մինչև սեպտեմբերի 15-ը դասախոսությամբ հանդես կգա Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, իսկ գործնական աշխատանքները` տեղի կունենան Կարմիր բլուր հնավայրում:
Դասընթացն անց է կացվում ,Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառումե կրթամշակութային ծրագրի շրջանակում, որն էլ իրականացվում է ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թվականի ապրիլին կնքված համաձայնագրի հիման վրա: