![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/4c12c29f-b51e-4ba9-af62-0894c36310a9.jpg)
Մայիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում «ԵՏՄ ակտերի դերը ազգային իրավական համակարգում» համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Փոխնախարարն անդրադարձել է ԵՏՄ իրավական համակարգի զարգացումներին, ինտեգրացիոն և ազգային իրավական համակարգերի փոխգործակցության խնդիրներին և ներկայացրել այդ ոլորտի հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Նախօրեին ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար:
ՀՀ ԱՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն