Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 20-ամյա մի աղջիկ և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր նախկին ընկերը` 1988 թ. ծնված Ալբերտ Խ.-ն, Գյումրիի Պարույր Սևակի փողոցի թիվ 8 շենքի մոտ ձեռքով հարվածել է իր դեմքին և վերցնելով ձեռքից բջջային հեռախոսը` դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 7-ին, ժամը 21.50-ին, Ալբերտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին: Հեռախոսն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ