
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 09.51-ին, Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Սպարտակ Ս.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ և 38-322 հոդվածի /ինքնիրավչութան փորձը/ 1-ին մասի մեղադրանքով: