
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Երեւանի գազաֆիկացման գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ փականների տեղադրման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00 դադարեցվելու է Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 1ա, 33/1, 49, 51/3, 53 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: