Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում նախազորակոչիկների, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների եւ պարտականությունների մասին գրքույկ է հրատարակել:
“Սույն գրքույկի նպատակն է իրազեկել ՀՀ զինապարտ քաղաքացիներին նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ:
Գրքույկը կարող է օգտակար լինել մասնավորապես նախազորակոչային եւ զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների, նրանց ծնողների եւ հարազատների, ներկայացուցիչների, զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների, նրանց ծնողների եւ հարազատների, ինչպես նաեւ իրավաբանների եւ իրավունքի այս բնագավառով հետաքրքրվող այլ անձանց համար”,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ: