Ֆրանսիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԼՂ հարցի շուրջ քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկում են անցկացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն մանրակրկիտ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպումը:

Նախարարները հաստատել են հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրերի պահպանման կարևորությունը, ինչպես նաև հակամարտության համպարփակ քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:




Լրահոս