
Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին, սեպտեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, “ԿամԱԶ-5511” մակնիշի ավտոմեքենան բախվել է “ԳԱԶ-33023” մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ “ԳԱԶ-31105” մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով “ԳԱԶ-33023”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորները` 32-ամյա Հարություն Շաբոյանը եւ Լյովա Նավոյանը, տեղում մահացել են: