
Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրդեհվել է 41-ամյա Արտուրիկ Կ.-ին պատկանող տանը կից անասնագոմի տանիքում գտնվող խոտի դեզը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, 12-ամյա Ազատ Կ.-ն այրել է անասնագոմի հետեւի մասում գտնվող եղեգները, ինչի հետեւանքով բռնկվել է նաեւ անասնագոմի տանիքում գտնվող խոտի դեզը: Հրդեհը մարվել է ժամը 14.21-ին՝ մարտական 2 հաշվարկի ուժերով: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն: