«ОМОН»-ի վետերանների կողքին առաջնագծի նույն ռազմաճակատում են հաղթանակած հրամանատարներն իրենց ջոկատներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրվանից մինչ օրս «ОМОН»-ի` Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության վետերանները «ОМОН»-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ առաջնագծում հաստատուն և անվարան կանգնած են հայոց զինվորի կողքին: Եվ այլ կերպ էլ հնարավոր չէր, քանզի հայրենիքի ազատության կանչը ապրիլյան օրերին համախմբեց աշխարհում սփռված ողջ հայությանը, առավել ևս պատերազմ հաղթած ազատամարտիկ վետերաններին, որոնք կրկին ապացուցեցին, որ հայոց հողն ու պետականությունը գտնվում են անձնուրած և հայրենասիրության վսեմ զգացումներով տոգորված զավակների ձեռքերում:

Ուրախ ենք և հպարտ, որ «ОМОН»-ի վետերանների կողքին առաջնագծի նույն ռազմաճակատում ուս-ուսի տված ամուր կանգնած են խիզախ եւ լեգենդար հաղթանակած հրամանատարներ իրենց ջոկատներով: Նրանք են՝ Արամ Հակոբյան, Պետրոս Եղիկյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Բարսեղյան, Անդրանիկ Մկրտչյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Գալստյան և Եղիշ Սիմոնյան, որոնք անցել են փառապանծ մարտական ուղի՝ առաջնագծում ցուցաբերելով իրենց փորձն ու գիտելիքներն ու ոգևորելով հայոց զինվորին:

Վերջում հավելենք, որ ԼՂՀ ՊԲ-ի հաղորդմամբ՝ սահմանային իրավիճակը համեմատաբար կայուն է, հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն ոչ նույն ինտենսիվությամբ:




Լրահոս