Կառավարության որոշումներով համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ կանցկացվեն Սյունիքի մարզի Ախլաթյանի և Դարբասի, Արագածոտնի մարզի Օթևանի համայնքներում:
Կառավարության այսօրվա նիստում նշվել է, որ Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը զոհվել են ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է նրանց հետմահու պարգևատրել վարչապետի հուշամեդալով: