A320-ի ավիաաղետից առաջ EgyptAir-ի օդաչուներին սպառնացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

EgyptAir ավիաընկերությանը օդաչուներին Airbus A320-ի ավիաաղետից օրեր առաջ սպառնացել են, հաղորդում է Life.ru-ն:

A320-ի կապիտանի ընկերը պատմել է, որ ինքնաթիռներից մեկում ինչ-որ մեկը ահաբեկչություն կազմակերպելու սպառնալիքներով գրություն է թողել:

EgyptAir-ի նախկին օդաչու, այժմ Nesma Airlines-ի աշխատակից Շերիֆ Մեհերան պատմել է Life-ին, որ դեպքից մի քանի օր առաջ ավիաընկերության անձնակազմին սպառնացել են:  «Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Յուրաքանչյուր ինքնաթիռ ունի ռեգիստրացիոն համար: Հենց այդ չվերթն ունեցել է SU-GCC համարը: Ինչ-որ մեկը սև գույնով արաբերեն գրել է. «Հաջորդ թիրախը կլինի SU-GCC համարը»»,- ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ անվտանգության ծառայություններն այդ դեպքի մասին իմացել են:

Ավելի վաղ ավիափորձագետները EgyptAir-ի ինքնաթիռի վրա հարձակման վարկած են առաջ քաշել, չի բացառվել նաև ահաբեկչության վարկածը:




Լրահոս