Ռուսաստանում փարիզյան սցենարով ահաբեկչություններ են կանխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ղազախստանի հատուկ ծառայությունները Ռուսաստանի տարածքում ահաբեկչություններ են կանխել: Այս մասին Մինսկում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հստակեցրել է, որ փետրվարին Ռուսաստանի ԱԴԾ-ն և Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն կանխել են հանցավոր խմբի գործունեությունը, որը Ռուսաստանի խոշոր քաղաքներում փարիզյան սցենարով ահաբեկչություններ էր պլանավորում իրականացնել:

Բորտնիկովի խոսքով՝ հարձակումներից հետո ահաբեկիչները պլանավորում էին մեկնել Սիրիա և համալրել «Իսլամական պետության» շարքերը:




Լրահոս