![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/190516-HaravayinSahmanagic-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորներիծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրվածխնդիրների լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: